21404 դիտում
21:02 05-04-2018
Գեղարքունիքի մարզում թալանել են Լճավան համայնքի ղեկավարի տեղակալի տունը. գողունը կազմում է մի քանի մլն դրամ, այդ թվում՝ ոսկյա և արծաթյա զարդեր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ Անտոնյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի գողության հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Լճավան գյուղի բնակիչ, 66-ամյա Սպարտակ Մարտիրոսյանը և հայտնել, որ ապրիլի 3-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 4-ի գիշերը ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանի ապակին կոտրելու և պատուհանի փեղկը բացելու միջոցով ներս են մտել իր տուն և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, 1 մլն 200 հազար դրամ և 2800 ԱՄՆ դոլար:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողունն ու հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանը Լճավան համայնքի ղեկավարի տեղակալն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12715 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ