Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպան է նշանակվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Կոպիրկինին Հայաստանում Ռուսաստանի դեսպան է նշանակել:
ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ուրբաթ՝ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնը զբաղեցնող Իվան Վոլինկինը ազատվել է դեսպանի պարտականություններից:
Հիշեցնենք, որ Իվան Վոլինկինը Հայաստանում ՌԴ դեսպան էր նշանակվել 2013 թվականին։ Նախկինում նա զբաղեցրել էր Ռուսաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարության փոխտնօրենի պաշտոնը: