6957 դիտում
09:37 07-04-2018
Երևանի քաղաքապետարանը ծաղիկ է գնում՝ ատկատի հարցը «հավուր պատշաճի» կարգավորելով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանման համար: Այդ աշխատանքների իրականացումը վերապահվել է վարչական շրջանների ենթակայության տակ գտնվող ընկերություններին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն կանաչապատ տարածքները կարգի բերելու և խնամելու համար համայնքային բյուջեից յուրաքանչյուր վարչական շրջանի ավելի քան 100 մլն դրամ է հատկացվել:
Ծաղիկներ գնելը նրանց պարտականությունների մեջ չի մտնում. դա քաղաքապետարանն անելու է առանձին: Ծաղիկները սովորաբար ձեռք են բերվում քաղաքապետարանի պաշտոնյաներին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող ջերմոցներից` ատկատների հարցը «հավուր պատշաճի» կարգավորելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ կանաչապատում իրականացնող ընկերությունների աշխատակիցները ստանում են 73 հազար դրամ, թեև աշխատում են արտաժամյա, նաև հանգստյան օրերին, սակայն դրա դիմաց չեն վճարվելու` հակառակ աշխատանքային օրենսգրքով նախատեսված պահանջներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3158 դիտում
15:29 28-07-2017
Խստորեն կվերահսկվի համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աշխատանքների հավուր պատշաճի կատարումը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը