Սաուդյան Արաբիայում որոշել են ջրանցք փորելու միջոցով Քաթարը կղզի դարձնել. ԶԼՄ-ներ
Սաուդյան Արաբիայի մի շարք ընկերություններ մտադիր են երկրի իշխանությունների հավանությունը ստանալու դեպքում Քաթարի հետ սահմանին մի քանի կիլոմետրանոց ջրանցք փորել։ Նպատակը տարածաշրջանում զբոսաշրջային գոտի ստեղծելն է։ Այդ մասին հայտնուն է Sabq թերթը։
Նշվում է, որ արաբական 9 խոշորագույն ընկերություններ որոշել են միանալ այդ նախաձեռնությանը։ Գաղափարը կյանքի կոչելու դեպքում Քաթարն արհեստականորեն կդառնա կղզի։ Ջրանցքի լայնությունը կազմելու է մոտ 200 մետր, երկարությունը՝ 60 կմ, խորությունը՝ մինչև 20 մետր։
Նման չափսերը թույլ կտան ընդունել բոլոր տեսակի նավերը, այն նաև կարող է դառնալ ազատ առևտրի գոտու և խաղաղ ճանապարհների նախադրյալ։