Թրամփը պատրաստվում է «Ռուսաստանի գործով» ցուցմունք տալ. CNN
Միացյալ Նահանգնռրի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության հարցով ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետ հանդիպմանը։
Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հաստատել էր, որ պատրաստ է պատասխանել «ռուսական գործով» հարցերին։ Նշվում է, որ դատախազի թիմը մշակել է կոնկրետ հարցեր, որոնք Մյուլերը քննարկելու է նախագահի հետ անձնական հանդիպման ժամանակ։