Սիրիայում քիմիական հարձակման զոհ է դարձել առնվազն 70 մարդ
Սիրիայում՝ Արևելյան Ղուտայում, ապստամբների վերահսկողության տակ գտնվող Դումա քաղաքում քիմիական հարձակման զոհ է դարձել առնվազն 70 մարդ: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սպիտակ սաղավարտներ» կամավորական կազմակերպության անդամները նկուղներում մարդկային դիերի լուսանկարներ են հրապարակել: Նրանք պնդում են, որ զոհերի թիվը կարող է աճել:
Սիրիայի իշխանությունները քիմիական հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը կեղծված են համարում:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից հայտարարել են, որ եթե քիմիական հարձակման մասին լուրերը հաստատվեն, ապա Սիրիայի իշխանություններին աջակցող Ռուսաստանը պետք է նրանց հետ միասին կատարվածի համար պատասխանատվություն կրի: