Չինաստանում քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունից առնվազն 22 մարդ է զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առնվազն 22 մարդ է զոհվել Չինաստանի Հեբեյ արևելյան նահանգի Չժանցզյակոու քաքաղում քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունից, որը հրդեհ Է առաջացրել: Ավելի քան 20 մարդ վնասվածքնր է ստացել։ Այդ մասին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննության նախնական տվյալները:
Ըստ տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է բեռնատար ավտոմեքենայի բռնկումը, որը քիմիական նյութեր էր փոխադրում ձեռնարկություն:
Պայթյունից առաջացած հրդեհն արագորեն տարածվել է ձեռնարկության մոտ կայանված ավտոմեքենաների վրա, այրվել է 38 բեռնատար և12 մարդատար մեքենա:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։