Ղրիմում երթուղային միկրոավտոբուսը բախվել է գնացքին. զոհվել է 5 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղրիմի հյուսիսում երթուղային միկոավտոբուսի և էլեկտրագնացքի բախման արդյունքում զոհվել է 5 հոգի, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Միկրոավտոբուսը Սևաստոպոլից Արմյանսկ ընթանալիս է եղել: Վթարը տեղի է ունեցել Արմյանսկի շրջանում՝ չկառավարվող երկաթուղային անցումում:
Գնացքը ռելսերից դուրս չի եկել և գնացքի ուղևորները չեն տուժել: Նախնական տեղեկություններով, «Մերսեդես» մակնիշի միկրովտոբուսի վարորդը՝ դեռևս անհայտ պատճառներով, փորձել է հատել երկաթուղային գծերը, չնայած այդ պահին էլեկտրագնացքը մոտենալիս է եղել: