5108 դիտում
08:58 10-04-2018
Սերժ Սարգսյանի աշխատակազմի որոշ քաղծառայողներ գործուղվում են կառավարություն․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի որոշ քաղծառայողների այս օրերին գործուղում է կառավարության աշխատակազմ: Գործընթացը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով:
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ԱԺ-ում ընդունվել են մարտի 23-ին: Օրենքով նախատեսվում է, որ մինչև հուլիսի 1-ը ՀՀ նախագահի աշխատակազմի քաղծառայողները կարող են առանց մրցույթի շարունակել աշխատել վարչապետի աշխատակազմում՝ զբաղեցնելով նույն խմբի պաշտոններ:
Այս պարագայում վերջնահաշվարկ չի կատարվում, ստաժը չի ընդհատվում, աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենում, եթե պարտականությունների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
Երեկ Սերժ Սարգսյանը մինչ իր լիազորությունների ավարտը աշխատանքից ազատել էր իր խոսնակին, օգնականներին, խորհրդականներին: Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը ՀԺ-ին տեղեկացրել էր, որ աշխատակազմին ասել են՝ գնալ տուն և սպասել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3854 դիտում
22:45 26-06-2015
Աուդիտի վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշումը ուշացած է. ցուցարարների արձագանքը` Սերժ Սարգսյանի որոշմանը
7596 դիտում
09:50 26-10-2017
Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի «մեծ համաձայնությունը» վշտացրել է որոշ շրջանակների. «Ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը