211652_close_icon
views-count7305 դիտում article-date 14:10 10-04-2018

Չեմպիոնների լիգա. Այսօր Գվարդիոլայի ամենամեծ քննությունն է, «Բարսելոնան»՝ ընդդեմ «Ռոմայի». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին 2 պատասխան հանդիպումները: Իտալական «Ռոման» կընդունի «Բարսելոնային»: Առաջին խաղում կատալոնացիները 4:1 հաշվով հաղթանակ են տարել, և պատասխան խաղում էլ հրաշքներ սպասելն անիմաստ է. բոլոր դեպքերում թիմերի միջև խաղամակարդակների տարբերությունը բավական մեծ է: Իսկ ահա երկրորդ մրցավեճը խոստանում է չափազանց թեժ լինել. ԱՊԼ-ի գրեթե չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» առաջին խաղում 0:3 հաշվով «Լիվերպուլից» ապտակ ստանալուց հետո այսօր ամեն ինչ կանի կորցրածը ետ բերելու համար. Գվարդիոլայի թիմը դրա համար ունի բոլոր նախադրյալները. ուժեղ կազմ, սեփական երկրպագուների խելահեղ աջակցություն և՝ իհարկե՝ Գվարդիոլա, որը շատ անգամ է դժվարին կացություններից պատվով դուրս եկել: Բայց Գվարդիոլայի դիմաց Յուրգեն Կլոպն է, մի մասնագետ, որը կատալոնացու հետ խաղերում դրական հաշվեկշիռ ունի: Որի թիմն առաջին խաղում պարզապես ճզմեց «Սիթիին»՝ ցույց տալով ֆանտաստիկ խաղ՝ ֆանտաստիկ հարձակողական եռյակով, հիանալի Սալահով: Այս դիմակայությունում «Լիվերպուլի»՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը 90 տոկոս կարելի է գնահատել: [b]Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ [/b] «Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա). (առաջին խաղ՝ 1:4) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լիվերպուլ» (Անգլիա) (առաջին խաղ՝ 0:3) Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22։45-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր