3848 դիտում
08:41 11-04-2018
Կառավարությունում արմատական փոփոխություններ կլինեն տարեվերջին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև իշխող ՀՀԿ-ն պաշտոնապես դեռ չի որոշել, սակայն այլևս որևէ կասկած չկա՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ, ՀՀ վարչապետի՝ նոր Սահմանադրությամբ պետության փաստացի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը չի պատրաստվելու կառավարության կազմում լուրջ փոփոխություններ իրականացնել:
Միայն նշանակվելու են փոխվարչապետներ, ընդ որում՝ առաջին փոխվարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը: Իսկ նախարարները շարունակելու են պահպանել իրենց պորտֆելները: Սակայն սա մինչև տարեվերջ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ պատրաստվում է անել արդեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, երբ վերջնականապես հարմարված լինի նոր պաշտոնին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2432 դիտում
12:36 10-04-2014
Արմատական փոփոխություններ՝ ՀՀ Սահմանադրության մեջ. վարչապետին կընտրի խորհրդարանը
1732 դիտում
09:13 13-05-2014
Աշնանը հնարավոր են արմատական փոփոխություններ իշխանական համակարգում․ Իրատես de facto
2394 դիտում
10:00 09-09-2014
«Քարֆուրի» մուտքը հայկական շուկա արմատական փոփոխություններ է բերելու. ՀԺ
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1108 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»