4017 դիտում
10:00 11-04-2018
Վաշինգտոնը ամեն դեպքում կարձագանքի Դոումայի քիմիական հարձակմանը. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի պետքարտուղարությունն [url=https://www.amerikayidzayn.com/a/4341137.html]«Ամեիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում ընդգծում է, որ Դոումայի հարձակման արդյունքում զոհվել է մոտ 85 մարդ: Կան հազարավոր վիրավորներ, ներառյալ երեխաներ և կանայք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստին ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին նշել է, որ իրենք ունեն այդ ողբերգության մասին ֆոտոնկարներ, սակայն նա հրաժարվել է ցուցադրել դրանք, քանի որ դրանցից ոմանք պատկերում են սպանված երեխաներին:
«Մենք հասել ենք այն եզրին, երբ աշխարհը պետք է ականատես լինի արդարության վերականգմանը: Պատմությունը կգրանցի այս պահը, երբ Անվտանգության խորհուրդը կամ կիրականացնի իր պարտականությունները կամ կցուցադրի իր անկարողությունը Սիրիայի ժողովրդի պաշտպանության հարցում: Ամեն դեպքում ԱՄՆ-ը կտա արժանի պատասխան»,- նշել է դեսպան Հեյլին:
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան, սակայն, նշում է, որ ռուսաստանցի փորձագետները տեղում չեն հայտնաբերել քիմիական զենքի կիրառման հետքեր:
Երկուշաբթի օրը նախագահ Թրամփը խստորեն քննադատել է Սիրիայի ժողովրդի դեմ քիմիական զենքի գործադրումը և ընդգծել, որ այն կիրառողները կստանան արժանի պատիժ:
«Լինի դա Ռուսաստանը, Սիրիան, Իրանը կամ նրանք բոլորը միասին, մենք կպարզենք և շատ շուտով կստանանք հարցերի բոլոր պատասխանները»,- ասել է նախագահ Թրամփը:
Այս հարցի շուրջ նախագահը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ: Երկու կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել այս հարցի շուրջ և պատասխանատվության ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Իսկ ի պատասխան լրագրողների հարցերին կապված նախագահ Թրամփի արած հայտարարությանը, որ ամերիկյան զորքերը շուտով կլքեն Սիրիան, նախագահի մամլո խոսնակ Սառա Սանդերսն ընդգծել է, որ այս որոշումն ուժի մեջ է, սակայն անհրաժեշտ է վստահ լինել, որ Ասադի վարչակարգը զերծ կմնա անմեղ մարդկանց դեմ Սիրիայում քիմիական զենք օգտագործելուց:
Նմանատիպ նյութեր
2496 դիտում
22:49 05-06-2014
Հովիկ Աբրահամյանը կծանոթանա և անհրաժաշետության դեպքում կարձագանքի Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը. Lurer.com
3443 դիտում
09:57 31-07-2018
Վաշինգտոնը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ․ «Ամերիկայի ձայն»
3180 դիտում
09:13 25-10-2018
Վաշինգտոնը լրջորեն հետաքրքրված է Արցախյան հակամարտության կարգավորման հարցում․ Բոլթոն. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2332 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2122 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1582 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»