3419 դիտում
09:57 31-07-2018
Վաշինգտոնը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Թուրք-ամերիկյան հարաբերությունները, որոնք վերջին շրջանում որոշակի բարելավման միտում էին արձանագրել, կրկին սրվել են: Նախագահ Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել, իսկ թուրքական կողմը պատրաստվում է դիմակայել ԱՄՆ-ի ճնշումներին։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4506453.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է դիմակայել ամերիկյան կողմի ճնշումներին՝ կապված ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու ամերիկյան կողմի պահանջի հետ: Թուրքիայի իշխանությունները վերջինիս մեղադրում են 2016 թվականի հեղաշրջմանն աջակցելու մեջ: Դրա հետ մեկտեղ անցած շաբաթ Բրանսոնը տեղափոխվել է տնային կալանքի տակ երկու տարի թուրքական բանտում անցկացնելուց հետո:
Օրերս նախագահ Թրամփը սպառնացել էր, որ ամերիկյան կողմը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե Անկարան ազատ չարձակի Բրանսոնին: Վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Թուրքիայի նախագահ Էրդողանն արձագանքել է, որ Անկարան կդիմակայի ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքին և որ Վաշինգտոնն ի դեմս Թուրքիայի կարող է զրկվել հավատարիմ գործընկերոջից:
Վերլուծաբաններն արձանագրում են, որ Բրանսոնի գործն անմիջական կապ ունի ԱՄՆ-ում բնակվող թուրք վտարանդի հոգևորական Ֆեթուլահ Գյուլենին արտաքսելու Թուքիայի պահանջի հետ: Հիշեցնենք, որ թուրքական կողմը մեղադրում է Գյուլենին 2016 թվականի հեղաշրջումը կազմակերպելու մեջ: Վերջինս հերքում է այս հարցում իր ներգրավվածությունը:
Վերլուծաբանների կարծիքով թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին ամիսներին որոշակի բարելավման միտում են ցուցաբերել, որի վկայությունն է Բրանսոնի տեղափոխումը տնային կալանքի տակ: Սակայն, ըստ վերլուծաբանների, պատժամիջոցների սպառնալիքն ու Էրդողանի արձագանքը վկայում են, որ կողմերից մեկի գործողությունների արդյունքում հարաբերությունները կրկին լարվել են:
Նմանատիպ նյութեր
2581 դիտում
10:29 25-01-2019
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի շահերը պաշտպանող հայկական ընկերության դեմ․ «Ամերիկայի ձայն»
1855 դիտում
09:21 15-01-2022
Վաշինգտոնը ողջունում է Երևանի ու Անկարայի միջև երկխոսությունը․ «Ամերիկայի ձայն»
838 դիտում
11:46 09-09-2014
Վաշինգտոնը պնդում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
Այս բաժնից
523 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
556 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1165 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN