3504 դիտում
13:52 11-04-2018
Բաց դաս Ազգային ժողովում. հյուրընկալվել են Լոռու մարզի Տաշիր համայնքի դպրոցականներն ու ուսուցիչները
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 11-ին խորհրդարան են այցելել Լոռու մարզի Տաշիր համայնքի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:
Հյուրերը խորհրդարանի շենքում շրջելուց, ԱԺ հերթական նիստի աշխատանքին հետեւելուց հետո մասնակցել են ավանդական դարձած բաց դասին, որը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Նա ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել օրենսդիր մարմնի գործառույթներին, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, մշտական հանձնաժողովների, բարեկամական խմբերի գործունեությանը:
Աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել պատգամավորին, որոնք հիմնականում վերաբերել են կրթության ոլորտի խնդիրներին: Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ 21-րդ դարի երիտասարդները պետք է լինեն գիտակ, հմտություններով եւ կարողություններով օժտված, պատրաստ՝ ծառայելու հայրենիքին:
Նմանատիպ նյութեր
1062 դիտում
17:48 22-05-2014
Բաց դաս՝ Ազգային ժողովում. հյուրընկալվել էին Ագրարային համալսարանի ուսանողները
1157 դիտում
15:30 25-02-2014
Բաց դաս Ազգային ժողովում
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»