211652_close_icon
views-count2356 դիտում article-date 16:46 11-04-2018

Շարունակվում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը մայրաքաղաքի մշակութային կրթօջախներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են մշակութային միջոցառումները: Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում ֆրանսիական երաժշտության երեկո էր: Դպրոցի սաները ներկայացրել են ֆրանսիացի կոմպոզիտորների երաժշտական և վոկալային ստեղծագործություններ: Կատարումներով հանդես է եկել նաև երգչախումբը: Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում էլ թեման Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունն էր: Համերգային ծրագրի ընթացքում ներկայացվել են ինչպես ֆրանսիացի, այնպես էլ ֆրանսահայ հայտնի հեղինակների դասական և ժամանակակից գործեր: Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև Ֆրանկոֆոնիայի պատմությունը: Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մայրաքաղաքի կրթամշակութային հաստատություններում անցկացվող միջոցառումները շարունակական են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր