211652_close_icon
views-count11694 դիտում article-date 10:24 12-04-2018

Ռուբլին արժեզրկվում է. ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի վրա. «Ամերիկայի ձայն»

Ամերիկյան նոր պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլին արժեզրկվեց դոլարի նկատմամբ: ՌԴ Կենտրոնական բանկը մինչդեռ արձանագրեց, որ երկրի ֆինանսական համակարգին ոչինչ չի սպառնում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4342980.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: «Կենտրոնական բանկն ունի մի շարք գործիքներ, որոնցով կարող է հակազդել անկայունությանը տարբեր իրավիճակներում: Սակայն կարծում ենք, որ այս պահին չկան որևէ ռիսկեր և չկա անհրաժեշտություն համակարգային միջոցների կիրառման»,- ասում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան: Ռուսաստանցի ֆինանսական փորձագետները ևս կարծում են, որ չկա պատճառ խուճապի համար, սակայն իրավիճակը կարող է փոխվել: «Իրավիճակը կարող է կայունանալ, երբ վերջնականապես պարզ դառնան ԱՄՆ-ի իշխանությունների գործողությունները պատժամիջոցների հարցում: Հուսանք դրանք չեն ուժեղանա, սակայն մոտ օրերս իրավիճակը կմնա անկայուն»,- նշում է տնտեսական վերլուծաբան Օլեգ Կուզմինը: Այս պահի դրությամբ պատժամիջոցներն ազդել են միայն ամերիկյան շուկայի հետ առնչվող ընկերությունների վրա, սակայն իրավիճակը կարող է փոխվել: «Մտահոգիչն այն է, որ ռուսական բիզնեսը դառնում է վանիչ արևմտյան գործընկերների համար, և հավանական է, որ նման բացասական համբավ ունեցող ընկերությունների ցանկը գնալով ավելի կաճի»,- նշում է Սերգեյ Խասանովը Open Broker ընկերությունից: Փորձագետի կարծիքով նման զարգացումները կունենան նաև կարճաժամկետ ազդեցություն: Նա նաև պնդում է, որ արտարժույթի արժեզրկումը կապված է նախկինում եղած տնտեսական զարգացումների հետ և ամերիկյան պատժամիջոցներն առաջնային խնդիրը չեն: Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք ընդգրկել են ռուսաստանցի 24 գործիչների: Նրանցից 7-ը սերտորեն կապված են նախագահ Պուտինի հետ:

Նմանատիպ նյութեր