211652_close_icon
views-count1255 դիտում article-date 12:39 30-07-2019

Չինաստանը և ԱՄՆ-ն վերսկսում են առևտրային բանակցությունները

Չինաստանը և ԱՄՆ-ն ավելի քան 2 ամսվա դադարից հետո այսօր վերսկսում են առևտրային հարցերով բանակցությունները, հաղորդում է [url=http://www.xinhuanet.com/english/2019-07/30/c_138269078.htm]Xinhua[/url] գործակալությունը: Սա խորհրդակցությունների 12-րդ փուլը կլինի, որն այս անգամ կանցկացվի Շանհայում և կտևի երկու օր՝ հուլիսի 30-ից 31-ը: Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցի ԱՄՆ առևտրային բանակցությունների ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և ֆինանսների նախարար Սթիվեն Մունչինը: Չինական պատվիրակությունը կգլխավորի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: «Եթե Վաշինգտոնը դեռ պատրանքներ ունի, թե Պեկինը ինչ-որ կերպ կզիջի և ինքնիշխանության և իր հետ կապված այլ հարցերի մասով փոխզիջման կգնա՝ հանուն համաձայնության ձեռքբերման, ապա գործարքը լավը չէ»,- ասել են չինացի պաշտոնյաները: Հիշեցնենք, որ առևտրային հարցերով բանակցությունների վերսկսման մասին համաձայնությունը երկու երկրների միջև ձեռք էր բերվել հունիսին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի միջև G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ: Բանակցությունների մայիսյան փուլից առաջ, որը ձախողվել էր, Թրամփը բարձրացրել էր Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը, որոնց ընդհանուր արժեքը 200 մլրդ դոլար էր կազմել, ինչպես նաև ևս 300 մլրդ դոլարի մաքսատուրքեր պատրաստելու հրաման էր տվել:

Նմանատիպ նյութեր