17885 դիտում
09:32 13-04-2018
Խնդրում եմ` թույլ տվեք գնամ. Արման Սահակյան վաճառել է իր տարածքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գործերն այնքան էլ լավ չեն: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա վաճառել է Աջափնյակ վարչական տարածքում գտնվող «Դոլչե» ՍՊԸ-ն, ընդ որում` այն վաճառել ԱԺ վերջին ընտրություններում թիվ 2-րդ ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իր մրցակից Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին:
Այդ ընտրություններում Արման Սահակյանը ստացել էր 18.5 հազար ձայն, Արտակ Սարգսյանը` 12 հազար քվե: Բայց հետո Արման Սահակյանը հրաժարվեց իր մանդատից` նախընտրելով աշխատանքը գործադիրում: Ենթադրվում է, որ նրա ֆինանսական խնդիրները հենց ընտրությունների պատճառով են ստեղծվել:
Նշենք, որ «Դոլչե» ՍՊԸ-ն զբաղվում էր ծննդյան տոնակատարություններ կազմակերպելու գործունեությամբ, այն բավականին ակտիվ կերպով գովազդվում էր երթուղային տաքսիներում:
Արման Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է ֆինանսական խնդիրների մասին լուրերը, սակայն չի պատասխանել ՍՊԸ վաճառքի մասին հարցերին` նշելով. «Խնդրում եմ` թույլ տվեք գնամ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3058 դիտում
15:23 01-04-2014
Մամիկոն Խոջոյանը գիտակցության գալուց հետո անընդհատ ասում է՝ գնամ, գնամ…
6747 դիտում
15:49 29-07-2022
Ավելի լավ է գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողովի անձանց հարցերին պատասխանեմ. Մովսես Հակոբյան. «Իրավունք»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»