6329 դիտում
12:34 14-04-2018
Առողջապահության փոխնախարարը մեկնում է Եվրոպա՝ մասնակցելու վազքի մրցույթին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, ում ճանաչում են որպես «թութակով Սամվելիկ», որոշել է իրեն դրսևորել մեծ սպորտում: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` երիտասարդ փոխնախարարը մյուս շաբաթ մեկնելու է Եվրոպա՝ մասնակցելու Ավստրիայում կայանալիք վազքի մրցույթին։
Փաստորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ առողջապահության փոխնախարարի աթոռին հայտնված երիտասարդն այն աստիճան չի գիտակցում իր պաշտոնի կարևորությունը, այնքան պարապ է, անելիք չունի, որ հիմնական պարտականությունները որոշել է մի կողմ թողնել ու վազքի մրցույթի մասնակցել:
Ի դեպ, այս օրերին նրան հաճախ կարելի է տեսնել Երևանի կենտրոնական փողոցներում վազվզելուց. հավանաբար մարզվում է:
Հիշեցնենք` խոսքն այն փոխնախարարի մասին է, որը գործուն մասնակցություն է ունեցել առողջապահական համակարգում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում:
Ի դեպ, մինչ ֆինանսական գծով փոխնախարար Սամվել Մարգարյանը վազվզում է փողոցներում՝ պատրաստվելով մեծ մրցմանը, այս ընթացքում պոլիկլինիկաների աշխատողները չեն ստացել իրենց աշխատավարձերը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
824 դիտում
15:08 10-06-2022
ՏԿԵ փոխնախարարը մեկնում է Նյու Յորք՝ ՄԱԿ-ում հանդիպման մասնակցելու համար
3868 դիտում
19:39 30-07-2015
Մոսկվայի «Դինամոյի» երկրպագուհուն ոստիկանությունից հեռացրել են գեղեցկության մրցույթին մասնակցելու համար
3815 դիտում
10:53 10-03-2020
ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 5 հավակնորդ
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»