6443 դիտում
14:38 14-04-2018
Սիրիայում քիմիական զենքի կիրառումը գազանի արած հանցագործություն է. Թրամփ
Սիրիայում քիմիական զենքի կիրառումը մարդու արարքներ չեն, այլ գազանի կողմից արված հանցագործություններ: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/929934.html]«Արմենպրես»-ը[/url], ամերիկյան ժողովրդին ուղղված իր ուղերձում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ նախօրեին սիրիական իշխանությունները քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա քաղաքում: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման արդյունքում ԱՄՆ-ի կատարած 58 ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է սիրիական օդուժի շուրջ 20 տոկոսը:
«Մեր քայլերի նպատակը քիմիական զենքի արտադրության, տարածման և կիրառման դեմ հստակ զսպող մեխանիզմ սահմանելն է: Մենք պատրաստ ենք այս պատասխանը կայուն դարձնել մինչև սիրիական իշխանությունները դադարեցնեն արգելված քիմիական զենքերի կիրառումը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Դիմելով Իրանին և Ռուսաստանին՝ Թրամփը հարց է տվել. «ո՞ր երկիրն է ուզում նման ընկերներ ունենալ»: Նա շեշտել է, որ քիմիական զենք կիրառումը վկայում է այն մասին, որ 2013թ-ին Ռուսաստանը ձախողել է Սիրիայում առկա քիմիական զենքի տարհանումն ու վերացումը:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/04/14/1093759/]Հիշեցնենք[/url], որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ի վաղ առավոտյան Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակել են 30 հրթիռ:
Նմանատիպ նյութեր
2431 դիտում
21:00 07-04-2017
Սիրիայի իշխանությունները հերքում են Իդլիբում քիմիական զենքի կիրառումը, իսկ ԱՄՆ–ի հարվածը «ագրեսիա են» անվանում
989 դիտում
16:51 17-02-2014
ԵՄ֊ը Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար 12 մլն եվրո կհատկացնի
1139 դիտում
09:45 08-10-2015
Սիրիայում մնացել է քիմիական զենքի արտադրության 2 գործարան, որպեսզի ոչնչացվեն. ՄԱԿ
Այս բաժնից
430 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN