211652_close_icon
views-count4483 դիտում article-date 19:15 24-04-2017

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոնը Փարիզում այցելել է Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակած, «Առաջ» շարժման առաջնորդ, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը Փարիզում այցելել է Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, հարկավոր է շարունակել աշխատել Ցեղասպանության ժխտման քրեականացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր