20704 դիտում
11:48 17-04-2018
Արտակարգ դեպք Լոռու մարզում. հայ-վրացական սահմանին անհետացել են Ջիլիզայի վարչական շրջանի ղեկավարի խոշոր եղջերավոր անասունները. նա կրել է 4 մլն դրամի վնաս
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 16-ին, Ալավերդի համայնքի բնակիչ՝ 55-ամյա Մհեր Վարդանյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ ապրիլի 12-ին, ժամը 14։00-ից մինչև նույն օրը, ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի սահմանից մոտ 500 մետր հեռավորության վրա գտնվող Ջիլիզա գյուղի «Արմուտ դար» կոչվող հանդամասից կորել են առանց հսկողության թողնված իրեն պատկանող 9 գլուխ խոշոր եղջերավոր անասունները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Վարդանյանը Ջիլիզայի վարչական շրջանի ղեկավարն է և ոստիկաններին տեղեկացրել է նաև, որ իրենց ուժերով փորձել են փնտրել անասուններին, սակայն չեն գտել։
Նա հայտնել է նաև, որ հայ-վրացական սահմանին նկատել են անասունների ոտնահետքեր և չի բացառել, որ հնարավոր է՝ անասունները գողացել են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարչական շրջանի ղեկավարը կրել է մոտ 4 մլն դրամի նյութական վնաս։
Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու, ինչպես նաև անասուններին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16702 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ