Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը՝ Բարբարա Բուշը
Ջորջ Բուշ-ավագի կինը Բարբարան մահացել է ԱՄՆ-ում 92 տարեկանում:
Ամուսնու՝ ԱՄՆ 41-րդ նախագահի անունից տարածված հայտարարության մեջ նրա մասին ասված է՝ «ընտանեկան կրթվածության անկոտրում ջատագով»: Նա երկար տարիներ ակտիվորեն զբաղվել է կրթական ծրագրերի մշակմամբ:
Բարբարա Բուշը ամերիկյան երկու նախագահների կինը և մայրն է, պատմության մեջ միակ կին, որը ներկա է եղել և ամուսնուն և որդու երդմնակալության արարողություններին:
Նա տևական ժամանակ հիվանդանոցում էր, իսկ օրերս հրաժարվել էր բժշկական օգնությունից, հայտարարելով, որ ուզում է վերջին օրերը անցկացնել ընտանիքի հետ: