1910 դիտում
00:09 27-02-2014
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը կազմակերպում է իր նկարած նկարների ցուցահանդեսը. ֆոտոշարք
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը, ով վերջին տարիներին լրջորեն տարվել Է գեղանկարչությամբ, որոշել Է կազմակերպել իր նկարների ցուցահանդես: Ցուցադրանքը կբացվի ապրիլի սկզբին և տեղի կունենա Դալասում Բուշ Կրտսերի անվան նախագահական կենտրոնում:
Կենտրոնի ներկայացուցիչները հայտնել են, որ «Լիդերության արվեստը. նախագահի անձնական դիվանագիտությունը» խորագրով ցուցահանդեսում կներկայացվի ավելի քան 20 դիմանկար, որոնք նկարել է ԱՄՆ-ի 43-րդ նախագահը: Նախկինում այս գործերը երբեք չեն ցուցադրվել:
Բուշը մասնակցել է նկարչության դասերի: Նրա մոտ հետաքրքրությւոնն առաջացել է Չերչիլի Painting as a Pastime գիրքը կարդալուց հետո:
«Ես շատ լուրջ եմ վերաբերվում գեղանկարչությամբ զբաղվելուն, այն փոխել է իմ կյանքը: Գեղանկարչությունը հնարավորություն է ընձեռում ստեղծագործության և ինքնարտահայտման համար, և դա ինձ դուր Է գալիս»,-հայտարարել է Բուշը:
Նշենք, որ նա գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 2009 թվականին, երբ ավարտվել է նախագահի պաշտոնում իր ժամկետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1939 դիտում
21:34 06-04-2014
Ջորջ Բուշ-կրտսերը շարունակում է ցուցադրել իր նկարած համաշխարհային առաջնորդների նկարները. ֆոտոշարք
943 դիտում
13:27 15-06-2015
ԱՄն նախագահի պաշտոնում առաջադրված Ջեբ Բուշը հայտարարել է, որ Ջորջ Բուշի «կրկնօրինակը» չէ քաղաքական հարցերում
1008 դիտում
16:27 04-03-2015
Բացվեց լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի նկարների ցուցահանդեսը. ֆոտոշարք
Այս բաժնից
802 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին
1129 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
799 դիտում
17:40 19-10-2024
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին