2552 դիտում
15:31 19-04-2018
Շրջակա միջավայրին շուրջ 2 մլն դրամի վնաս է հասցվել. բնապահպանության տեսչության հերթական ստուգումները
Բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցներն ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաեւ տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերել եւ արձանագրել են 31 իրավախախտում, 20-ի վերաբերյալ (1-ը՝ նախկինում հայտնաբերված) անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 1.450.000 դրամի վարչական տուգանք: Այս մասին տեղեկանում ենք ԲՆ մամուլի ծառայությունից:
Այդ ընթացքում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.885.726 դրամ:
Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում իրավախախտման 18 դեպք է արձանագրվել: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.587.940 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 550.000 դրամի վարչական տուգանք:
Նախկինում հայտնաբերված իրավախախտման՝ Լոռիում ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք: Իրավախախտման մեկ դեպք էլ արձանագրվել է ընդերքի պահպանության ոլորտում. 100.000 դրամի վարչական տուգանք է նշանակվել:
Մթնոլորտի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախատման 5 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 297.786 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 300.000 դրամի վարչական տուգանք:
Նմանատիպ նյութեր
1137 դիտում
15:07 16-06-2014
ՀՀ բնապահպանության նախարարության հաշվարկով՝ վերջին 4 օրերին շրջակա միջավայրին հասցվել է 1,9 մլն դրամի վնաս
1415 դիտում
12:20 15-11-2021
Շուրջ 39 մլն դրամի չափով վնաս է հասցվել շրջակա միջավայրին
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»