211652_close_icon
views-count1134 դիտում article-date 15:07 16-06-2014

ՀՀ բնապահպանության նախարարության հաշվարկով՝ վերջին 4 օրերին շրջակա միջավայրին հասցվել է 1,9 մլն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 09-13.06.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.39մլն.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 1.9մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 49.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել է 828.7 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործն ուղարկված է իրավապահ մարմիններին` հետագա ընթացք տալու համար: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած հողի պահպանման նորմերի խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպքի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրմանհամար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել են 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 540.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման դեպքի համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքերի համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 90.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած նույնատիպ խախտման դեպքի համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման երկու դեպքերի քննության արդյունքում կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ձկնորսության երկու դեպքի համար հաշվարկվել է 128.0հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 25 հատ «կարմրախայտ» տեսակի ձկան էլեկտրահարման միջոցով որսի փաստով մեկ գործն ուղարկվել է իրավապահ մարմիններ, մյուսի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրաված 21 հատ «իշխան» տեսակի տիրազուրկ ձուկ սահմանված կարգով հանձնվել է «Նարեկ» ծերանոց: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 850.0հազ.դր. գումար:

Նմանատիպ նյութեր