Սվազիլենդը այլևս չկա. թագավորը վերանվանեց երկիրը. BBC
Սվազիլենդի Մսվաթի III թագավորը որոշել է վերանվանել երկիրը էՍվաթինի Թագավորություն (the Kingdom of eSwatini): Հաղորդում է [url=http://www.bbc.com/news/world-africa-43821512]BBC[/url]-ն:
Միապետն այս մասին հայտարարել է Սվազիլենդի անկախության 50-ամյակի տոնակատարության ժամանակ մարզադաշտում հավաքված ժողովրդին:
Տոնակատարությունների մեկ այլ պատճառ էր նաև Մսվաթիի տարեդարձը, որը նույնպես նշում է իր 50-ամյակը:
«էՍվաթինի» թարգմանաբար նշանակում է «land of the Swazis»: Վերանանության մասին լուրը անսպասելի էր բոլորի համար, չնայած որ թագավորն արդեն երկիրն այդպես անվանել էր մի քանի անգամ: Նա այս անունը կիրառել է 2017թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթում, ինչպես նաև երկրի խորհրդարանում 2014թ.-ին նստաշրջանի բացման ժամանակ:
Թագավորը հայտարարել է, որ պետության անունը հաճախ է շփոթություն է առաջացնում: «Ամեն անգամ, երբ գնում ենք արտերկիր, մարդիկ մտածում են, որ մենք Շվեյցարիայից ենք»:
Սվազիլենդի BBC-ի թղթակից Նեմսա Մասեկոյի դիտարկմամբ՝ անվանափոխության մասին լուրը դժգոհություն է առաջացրել երկրի որոշ բնակիչների շրջանում: Մարդիկ կարծում են, որ թագավորը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի տնտեսությանը: Թղթակիցը հիշեցնում է նաև, որ իրավապաշտպանները քննադատում են Սվազիլենդի իշխանություններին քաղաքական կուսակցություններին արգելելու և կանանց նկատմամբ խտրականության համար: