6249 դիտում
09:37 20-04-2018
Ինչի՞ շուրջ կարող է տեղի ունենալ նախագահի առաջարկած երկխոսությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախագահական երկու ժամկետից հետո արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում մեկ շաբաթից ավելի անցկացվող բողոքի ցույցերը լուրջ անհանգստություն են պատճառել իշխանություններին, և հիմա նրանք ընդդիմությանը երկխոսության առաջարկ են անում: Նախօրեին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այդ մասին ակնարկել է ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը: Երեկ արդեն իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն է հայտարարություն տարածել` նշելով, թե բողոքի ցույցերը «համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են», ու կոչ արել խորհրդարանական ուժերին նորընտիր նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել: Այս հայտարարության համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է. «Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է. ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը:
Որպես պետության ղեկավար` ես հրավիրում եմ կողմերին երկխոսության` ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Միաժամանակ դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ կարող է տեղի ունենալ այդ երկխոսությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
964 դիտում
15:59 02-04-2019
Brexit-ի շուրջ վճռորոշ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ապրիլի 4-ին. The Sun
928 դիտում
15:56 17-08-2024
Ճապոնիայի կառավարող կուսակցության նախագահի ընտրությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 27-ին. Kyodo
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
766 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»