18080 դիտում
20:43 23-04-2018
Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է. Փաշինյան
Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում երկար տարիներ հաստատված է եղել ատելության, վենդետայի մթնոլորտ։ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է։ Ուզում եմ դիմել բոլոր նրանց, թե այս հեղափոխությունը թշնամական է, ուզում եմ դիմել բոլորին, ովքեր հիմա ճամպրուկներն են մտածում, կամ մտածում են այդ մասին, բոլոր գործարարներին, ովքեր անհանգստություն ունեն եւ մտածում են, թե սկսելու է վենդետա եւ վրեժխնդրություն, հարգելիներս, մի արեք այդ բանը։ Որովհետեւ վենդետա չի լինելու»- ասել է Փաշինյանը։
«Ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու։ Հայաստանի Հանրապետությունում այս պահից սկսած հաստատվելուէ եղբայրության, հավասարության, օրինականության եւ ազգային միասնության մթնոլորտ»,- նշել է նա։
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Արցախի իշխանություններին, որ նրանք ի հեճուկս տարածվող ստահոդ լուրերի այս իրավիճակում պահպանեցին կատարյալ զսպվածություն եւ չեզոքություն, չտրվեցին սադրանքների։
Նմանատիպ նյութեր
23727 դիտում
16:09 28-04-2018
Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է. էլ կապ չունի՝ ով ում եղբայրն ու բաջանաղն է. Ն. Փաշինյան
3991 դիտում
10:13 09-12-2021
ՀՀ-ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»