3922 դիտում
10:13 09-12-2021
ՀՀ-ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կառավարության-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, կրկին ջղաձգված էր։ Ընդդիմադիրների՝ գերիների, Արցախի, Ադրբեջանի կողմից շահարկվող «միջանցքի», Գորիս-Կապան ավտոճանապարհի ու մեր գլխին կախված տարաբնույթ աղետի մասին հարցերը լսելուն պես, իր իսկ բառերով ասած, «նույն թելն էր թելում»՝ «կապիտուլյանտն էլ, հողատուն էլ դուք եք» ոճի մեջ։ Խորհրդարանական ամբիոնն ու պառլամենտարիզմն, առհասարակ, միանշանակ միմյանց վիրավորելու, էլ ուր մնաց՝ շշամարտերի ու բազուկների հաստության ցուցադրման վայր չէ։ Բայց սեւին սապոնը չի փրկի, խեւին՝ խրատը։ Փաշինյանն էլ նախկիններին անդադար հիշատակելու ու հասարակությանը յուրայիների ու «թալանչի նախկին»-ականների բաժանելու մոլուցքից չի ձերբազատվի, անգամ եթե դա անկեղծորեն, ի սրտե ցանկանա։
Բայց հիշեցնենք, որ հասարակությանը պառակտող, սեւ ու սպիտակի բաժանողը Նիկոլ Փաշինյանի երբեմնի մտերիմ ու սիրելի քաղաքապետ Հայկ Մարությանն է, որ դեռ մոտ երեք տարի առաջ՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ի լուր աշխարհի՝ ձայնեց, թե «ով մեզ հետ չէ, սեւ է»։ Մարությանի սահմանած բանաձեւ-աքսիոմը կիրառելի դարձավ գրեթե ամեն մի իշխանավորի համար։ Նախարարության վարչության պետից մինչեւ պատգամավոր, նախարարից մինչեւ ուժային կառույցների պատասխանատուներ, պատգամավորի օգնականից մինչեւ վարչապետ ցավոտ, իրենց քիմքին ոչ հարիր հարցերի ամենակարող պատասխանը լավ են յուրացրել. սեւերն են մեղավոր։ Անհանդուրժողականության մթնոլորտը, որ Հայկ Մարությանը դամոկլյան սրի պես մեր գլխին կախեց, իր ճանապարհին սրբում-տանում է ամեն բան՝ բանականություն, հույզեր, հարգանք ու սեր։ Հասարակությանը մասնատած, միմյանցից օտարացրած, հորը՝ որդու, ամուսնուն՝ կնոջ, գործընկերներին, ազգականներին ու բոլոր-բոլորին միմյանց դեմ հանած «սուպեր» քաղաքապետ Հայկոյի թեզը գործում է, իսկ ինքն այժմ աջը քաշել ու երեւի թե կողքից լուռ հետեւում է, թե ատելության իր գցած սերմն ինչպես է ծլում, փթթում ու մոլախոտի նման խեղդում բոլորիս»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
18020 դիտում
20:43 23-04-2018
Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է. Փաշինյան
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»