37725 դիտում
18:32 26-04-2018
Երևանի քաղաքապետարանը արձագանքել է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը
Հարգելի խմբագրություն
25.04.2018թ. [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում տեղ գտած [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/25/1094615/]«Ինչու է պոլիկլինիկան հրաժարվում 2-րդ խմբի հաշմանդամ կնոջը համապատասխան դեղորայք տրամադրել» [/url]հոդվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ թիվ 15 պոլիկլինիկայի տնօրենից պահանջվել է քաղաքացի Լարիսա Սարգսյանի ամբուլատոր քարտը: Ամբուլատոր քարտի ուսումնասիրությունից պարզվել է ,որ քաղաքացի Լ. Սարգսյանը տառապում է «Ձախ կրծքագեղձի բազմաօջախային c-r» հիվանդությամբ /առկա է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից տրված եզրակացությունը/ և 2017թ. սեպտեմբեր ամսից հսկվում է է վերոնշյալ պոլիկլինիկայի օնկոլոգի կողմից: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 23.11.2006թ. հ.1717-Ն որոշումը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 27.01.2005թ.հ.74-Ն հրամանը՝ սպասարկող պոլիկլինիկայի կողմից ավճար հիմունքներով պարբերաբար տրամադրվել են թե ցավազրկող, և թե հարակից անհրաժեշտ դեղամիջոցներ /ամբուլատոր քարտից պատճենները կցվում են/:
Ս/թ. մարտի 21-ից քաղաքացի Լ. Սարգսյանին օնկոլոգի կողմից նշանակվել է ցավազրկող «Տրամադոլ» հոգեմետ դեղամիջոցը, սակայն ՀՀ ԱՆ 25.10.2017թ. «ՀՀ առողջապահության նախարարի 27.01.2005թ. հ.74-ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հ.47-Ն հրամանի համաձայն պոլիկլինիկայի կողմից անվճար կարող են տրամադրվել միայն այն դեղամիջոցները, որոնք ընդգրկված են ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված հիմնական դեղերի ցանկում: Տրամադոլ դեղամիջոցը մինչև ս/թ. մարտի 17-ը ընդգրկված չի եղել հիմնական դեղերի ցանկում: 2018թ. մարտի 17-ի հ.07 հրամանով ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատվել է հիմնական դեղերի նոր ցանկ, որում ընդգրկվել է նաև Տրամադոլ դեղամիջոցը: ՀՀ Գնումների մասին օրենքի համաձայն բուժհաստատության կողմից հայտարարվել է մրցույթ՝ ցանկում նոր ընդգրկված անհրաժեշտ դեղերի ձեռքբերման նպատակով:Մրցույթը կայանալուն պես՝ քաղաքացի Լ. Սարգսյանին անվճար կտրամադրվի Տրամադոլ դեղամիջոցը:
[b]Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
4518 դիտում
16:39 12-08-2015
Երևանի քաղաքապետարանը արձագանքում է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը
4612 դիտում
17:46 15-05-2014
ԳՆ ՍԱՊԾ-ն արձագանքել է ապխտած հավի մեջ ճիճուների առկայության մասին SHAMSHYAN.com-ի հրապարակմանը