211652_close_icon
views-count41876 դիտում article-date 11:41 27-04-2018

Առաջիկայում Կրեմլից կհնչի իրավիճակը կրկին բալանսի բերող հաղորդագրություն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ի տարբերություն ՀՀԿ-ի, ռուսական կողմը գուցե շատ ավելի ինֆորմացված է Հայաստանի ներքին տրամադրությունների մասին: Միամտություն կլինի կարծելը, թե ռուսները տեղյակ չեն շարժման առաջնորդների աշխարհաքաղաքական ուղղվածությունների մասին: Առաջինը, ինչ նրանք արել են, ստուգել են, թե արդյոք այս շարժման մեջ Արևմուտքի մատը խա՞ռն է: Ստուգել են մի 1000 անգամ: Համոզվելով, որ սա զուտ ներքին շարժում է, արտաքին որևէ ուժ որևէ մասնակցություն չի ունեցել դրան, հայտարարել են իրենց չեզոքության մասին: Սակայն Կարեն Կարապետյանի և ՀՀԿ-ի ամբողջ ռեսուրսներն ու կապերը օգտագործելով՝ մի քանի տասնյակ փորձերից հետո միայն, հնարավոր է եղել երեք նախադասություն կորզել Կրեմլից: Հավանական է, որ առաջիկա օրերին նույն Կրեմլից կհնչի վերը նշված տեղեկատվությունը «հարթող», իրավիճակը կրկին բալանսի բերող որևէ հաղորդագրություն: Հակառակ դեպքում սա հղի է հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխություններով: Չի կարելի նույնիսկ բացառել, որ ՌԴ-ի թեկուզև անուղղակի աջակցությունը Կարեն Կարապետյանին, թողնի հակառակ ազդեցությունը, և շարժումը էլ ավելի մեծ թափ հավաքի: Պետք է արձանագրել, որ Կարեն Կարապետյանը «վաբանկ» է խաղում: Արդեն արձանագրվեց, որ նա իր իշխանությունը պահպանելու համար պատրաստ է նույնիսկ «դրսից տղա բերել»: Եվ անկախ նրանից, «տղան» կգա թե ոչ, այդ խարանը այլևս ընդմիշտ դաջվել է ՀՀԿ-ի և, մասնավորապես, Կարեն Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Էդվարդ Նալբանդյանի վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր