Գերմանիայում ապրանքատար գնացքը դուրս է թռել ռելսերից
Մյունխենում ռելսերից դուրս է թռել 400 մետրանոց ապրանքատար գնացքի լոկոմոտիվն ու առաջին վագոնները
Միջադեպը տեղի է ունեցել Մյունխեն-Ռիեմ փոխաբեռնման կայարանում: Տուժածներ չկան:
Վթարի պատճառով վնասվել են էլեկտրական կաբելները, լոկոմոտիվն ու մի քանի վագոն: Բացի այդ, ջարդվել են ազդանշանային սյուները, ռելսերի հիմքերը:
Վնասի չափերը՝ նախնական տվյալներով, կազմում են մի քանի միլիոն դոլար: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն: Ստեղծվել է հանձնաժողով, որը կպարզի միջադեպի բոլոր պատճառները: Վթարից հետո երկաթուղին փակ կլինի մինչև ապրիլի 30-ը: