Տայվանում գնացքը դուրս է թռել ռելսերից. 17 զոհ, ավելի քան 150 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տայվանում այսօր գնացքը դուրս է թռել ռելսերից: Միջադեպի արդյունքում զոհվել է 17 մարդ, ավելի քան 150-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Իլան քաղաքի մերձակայքում: Շուլին-Տայդուն երթուղով ընթացող գնացքի ութ վագոնները դուրս են եկել ռելսերից և շրջվել: Գնացքում այդ պահին եղել է ավելի քան 300 ուղևոր:
Առ այս պահը ողբերգության վայրում կատարվում են փրկարար-որոնողական աշխատանքներ: