Մոսկվայում գրանցվել է տարվա ամենատաք օրը
Այսօր՝ ապրիլի 30-ին, Մոսկվայում 2018 թ.-ի ամենատաք օրն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
Օդի ջերմաստիճանը կազմել է +23,5 աստիճան ու կշարունակի բարձրանալ։
Նշվում է, որ նախորդ ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել էր ապրիլի 10-ին, երբ օդի ջերմաստիճանը կազմել էր +21,1 աստիճան:
Մոսկվայում հայտարարված է եղանակային վտանգավորության «նարնջագույն» աստիճան։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ Մոսկվայում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ և մոտակա օրերին՝ մինչև մայիսի 4-ը, կկազմի +27 աստիճան: