13166 դիտում
09:58 03-05-2018
Նախարարության աշխատակիցները 46 միլիոն դրամ են յուրացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարի ՀՀ ՔԿ-ն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից յուրացումների փաստեր: Այս կենտրոնի տնօրենը 19 քաղաքացիների ընդունել է աշխատանքի, սակայն այդ մարդիկ աշխատանքի չեն հաճախել, դպրոցի տնօրենն էլ նրանց անվամբ ձևակերպել ու ստացել է ընդհանուր առմամբ 46 մլն դրամ:
Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ պայմաններով «աշխատանքի ընդունվածների» մեջ են նախարարության աշխատակիցները: Մանկատանը որպես ծանր երեխաների հետ աշխատող մասնագետ ընդունվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական վարչության հաշվապահության աշխատակիցներից Գասպար Ռևազյանը:
Որպես մասնագետ մանկատանը «աշխատանքի են ընդունվել» նախարարության վարորդներից մի քանիսը: Այս բոլոր փաստերը բացահայտվել են, չորս հոգի հայտնվել է ամբաստանյալի աթոռին, բայց անձամբ նախարար Ասատրյանը շարունակում է պաշտոնավարել՝ այդպես էլ պատասխանատվություն չկրելով իրեն վերապահված ոլորտում կոռուպցիոն չարաշահումների համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5378 դիտում
10:25 06-11-2018
Խոշոր բացահայտում. «Հայփոստ»-ի աշխատակիցները թոշակներ են յուրացրել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը