211652_close_icon
views-count9422 դիտում article-date 15:07 03-05-2018

Կենտրոնական բանկն արծաթե հուշադրամներ է դրել շրջանառության մեջ

ՀՀ կենտրոնական բանկը ապրիլի 30-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի առաջին Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքի պատկերը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 5000 դրամ Մետաղը/հարգը արծաթ 9250 Քաշը 168,1 գ Տրամագիծը 63,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը հարթ, համարակալված Քանակը 300 հատ Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: [img]http://st0.shamshyan.com/editor/0058362001525330091724128.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0322280001525330113768521.jpg[/img] Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի զանգաշտարակը` ճակատամարտի քարտեզի համապատկերին: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված` արծվի քանդակային պատկերով: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը/հարգը արծաթ 9250 Քաշը 33,6 գ Տրամագիծը 40,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Քանակը 500 հատ Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: [img]http://st0.shamshyan.com/editor/068014600152533014798019.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0514716001525330148638263.jpg[/img] 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ-քաղաքների քարտեզը և գնդակի պատկեր: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 100 դրամ Մետաղը/հարգը արծաթ 9250 Քաշը 20,0 գ Տրամագիծը 38,6 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Քանակը մինչև 5000 հատ Էսքիզների հեղինակներն են MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze) ընկերության մասնագետները: Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա): [img]http://st0.shamshyan.com/editor/094789900152533017765506.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0708310001525330198624946.jpg[/img]

Նմանատիպ նյութեր