211652_close_icon
views-count10311 դիտում article-date 11:39 04-05-2018

«Վա՜յ, մամա ջան, ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ, մենաշնորհներն էլ թող սաղ վերացնի». Սամվել Ալեքսանյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը,անդրադառնալով մայիսի 8-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությանը, լրագրողնրի հետ հանդիպմանը հայտարարեց. «Ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ»: Այդուհանդերձ. ՀՀԿ-ական պատգամավորը խուսափում էր Նիկոլ Փաշինյանի անունը տալ։ «Վա՜յ, մամա ջան, ժողովրդի թեկնածուն ո՞վ ա, ես իրա կողմից եմ, էլ ի՞նչ եք ուզում ինձնից»,-դիտարկմանը արձագանքեց Ալեքսանյանը: Մեկ այլ հարցին, թե Փաշինյանի օգտին քվեարկելու եք, որ ձեր բիզնեսնե՞րը պահեք, արձագանքեց. «Ես բիզնեսներ չունեմ, մենաշնորհ չունեմ։ Ճիշտ էլ կանի, որ վերացնի։ Ես կողմ եմ, որ մենաշնորհները թող սաղ վերացնի»:

Նմանատիպ նյութեր