Պեսկովը ներկայացրել է Պուտինի երդմնակալության արարողության որոշ մանրամասներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը կկայանա մայիսի 7-ին՝ ավանդական սցենարով, հայտնել է երկրի ղեկավարի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա ասել է, որ սկզբից Պուտինը Կրեմլի Մեծ պալատում իր աշխատանքային կաբինետից կմեկնի Կրեմլի պալատ, որտեղ կանցնի Գեորգևսկիի և Ալեքսաանդրովսկիի դահլիճներով դեպի Անդրեևսկի դահլիճը, որտեղ էլ երդման արարողությունը կանցնի:
Դրանից հետո տեղի կունենա Կրեմլի գնդի շքերթը և կարճատև պատարագ Բլագովեշչանսկի տաճարում:
«Արարողության ժամանակ բոլոր հրավիրված հյուրերը կտեղակայվեն ոչ միայն Կրեմլի դահլիճներում, այլ նաև՝ Տաճարի հրապարակում», ասել է Պեսկովը:
Նշվում է, որ միջոցառմանը հրավիրված են նախագահի վստահված անձինք, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում Պուտինին աջակցած շարժումների և կազմակերպությունների ներկայացուցիչները: