Կրեմլում այսօր տեղի կունենա Պուտինի երդմնակալության արարողությունը
Մոսկվայում այսօր՝ մայիսի 7-ին, տեղի է ունենալու ՌԴ վերընտրված նախագահ Վ. Պուտինի երդմնակալության արարողությունը, հայտնում է ria.ru-ն։
Սա Պուտինի՝ թվով 4-րդ երդմնակալությունն է երկրի նախագահի պաշտոնում։ Հաջորդ 6 տարիներին նա շարունակելու է ղեկավարել Ռուսաստանը։
Հանդիսավոր արարողությունը տևելու է մոտ 50 րոպե, որն ուղիղ հեռարձակելու են ռուսական մի շարք հեռուստաալիքներ։ Պաշտոնին անցնելուց հետո Պուտինը Պետդումային է ներկայացնելու վարչապետի իր թեկնածուին։