2251 դիտում
09:59 08-05-2018
ԵԱՏՄ-ն կաշխատի վարչապետի՞, թե՞ նախագահի հետ. քաղաքագետ. «168 Ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Կարծում եմ` ԵԱՏՄ ղեկավարները չեն առաջնորդվում սահմանադրությամբ և գուցե չառաջնորդվեն, եթե չցանկանան աշխատել այս կամ այն գործչի հետ: Այդպես եղել է Ղրղզստանի պարագայում: Որոշել են, որ պետք է աշխատեն նախագահի հետ, աշխատել են նախագահի հետ խորհրդարանական կառավարման համակարգում: Ուստի ասել, որ անպայմանորեն նախատեսվում է աշխատանք վարչապետի հետ, դեռ միանշանակ չէ` գուցե աշխատեն վարչապետի, գուցե` նախագահի հետ: Կարծում եմ` հնարավոր է շեղում Սահմանադրությունից:
Երկրորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ ԵԱՏՄ ղեկավարները, թեև նրանցից ոմանք, օրինակ` Լուկաշենկոն, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, մեղադրելով Սարգսյանի կառավարությանը խնդիրները չլուծելու մեջ, կխորշեն աշխատել հեղափոխությամբ իշխանության եկած գործչի հետ, քանի որ հետսովետական տարածքում հեղափոխությունը կամ փողոցից պարտադրված իշխանափոխությունը դիտարկվում է հակապետական զարգացում, արևմտյան միջամտություն, ուստի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն հարմարվեն այդ իրողության հետ, եթե Փաշինյանը դառնա վարչապետ, կամ դեռ հարց է՝ կհարմարվե՞ն արդյոք», - այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է բելառուսցի քաղաքագետ Վալեր Կարբալևիչը՝ անդրադառնալով ԵԱՏՄ առաջիկա նիստին ՀՀ մասնակցության մակարդակի հարցին:
Նա նշել է, որ, եթե Փաշինյանն ընտրվի վարչապետի պաշտոնում, այս նիստերին Հայաստանի ներկայացվածությունից պարզ կդառնա՝ Փաշինյանն ընդունելի՞ է եվրասիական ղեկավարների համար, թե՞ ոչ, քանի որ միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն հասկանալու իրական վերաբերմունքը:
«Իմ համոզմամբ, պաշտոնական հայտարարություններն այլ չէին կարող լինել, քանի որ հայաստանյան փողոցներ հասարակության մեծ մասն էր դուրս եկել, դա չէին կարող հաշվի չառնել իրենց պաշտգոնական արձագանքներում Հայաստանի եվրասիական գործընկերները», - ասել է Վալեր Կարբալևիչը»:
[b]Մանարամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3485 դիտում
09:22 07-12-2017
Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրականության հետ. քաղաքագետ. «168 ժամ»
2099 դիտում
11:24 07-02-2015
Մինսկի խմբի համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ. քաղաքագետ. 168 Ժամ
5308 դիտում
10:38 21-04-2016
Քառօրյա պատերազմից շահեցին Ադրբեջանը և Ռուսաստանը. քաղաքագետ. «168 ժամ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»