5011 դիտում
10:25 08-05-2018
Ի՞նչ պայմաններ է դրել ՀՅԴ-ն Փաշինյանի առաջ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում Արմեն Ռուստամյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե դուք ձեզ տեսնեք նոր կառավարության կազմում՝ Նիկոլ Փաշինյանի ձևավորելիք, մինչ կոալիցիա մտնելը որոշակի պայմաններ էիք համաձայնեցրել ՀՀԿ-ի հետ՝ կոալիցիա մտնելու համար, այս դեպքում նման պահանջներ, առաջարկներ ներկայացվելո՞ւ են Փաշինյանին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նախ, ինքս չեմ հավակնում և չեմ պատրաստվում երբևիցե մտնել կառավարության կազմի մեջ, բայց մեր հարաբերությունները քաղաքական ուժերի հարաբերություններ են, և պատրաստ ենք աջակցել։ Մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին»։
Իսկ Փաշինյանին աջակցելու համար ի՞նչ են առաջարկել ՀՅԴ-ից, Ռուստամյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել են որոշ հարցերի հետ կապված. «Նախ, Ղարաբաղի հարցի հետ կապված ասել ենք, որ այդ հարցը պետք է կարգավորվի այն տրամաբանությամբ, որն արդեն Ղարաբաղի ժողովուրդն արտահայտել է հանրաքվեի միջոցով։ Խորհրդարանական համակարգը ոչ թե պետք է վերացվի, այլ պետք է զարգացվի, ավելի դեպի ապակենտրոնացում լինի։ Վարչապետի լիազորությունները պետք է սահմանափակվեն։ Նոր Ընտրական օրենսգիրք պետք է լինի, որտեղ պետք է վերացվի տարածքային՝ ռեյտինգային այս համակարգը։ Մեր հարաբերությունները ԵՄ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, այդ շրջանակում ձեռք բերված պարտավորությունները պետք է պահպանվեն, գործընկերային հարաբերություններ լինեն, հայ-թուրքական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության հետ կապված պետք է վարվի այն քաղաքականությունը, որի մասին ՀՅԴ֊ն վաղուց ասում է։ Այսինքն՝ առաջնահերթ խնդիրների լուծման մասին պետք է խոսենք, որը, կարծում եմ, ապագա ծրագրի մեջ կարտացոլվի»։
Նա ասաց, որ Փաշինյանի հետ խոսել են նաև բիզնեսն ու քաղաքականությունը վերջապես տարանջատելու մասին. «Որպեսզի տպավորություն չլինի, թե մի օլիգարխների խումբը պետք է փոխարինվի մյուսով։ Բիզնեսը պետք է տարանջատվի, և դա իրական պետք է լինի։ Մարդիկ, որոնք բիզնեսով են զբաղվում, ի՞նչ ունեն անելիք ԱԺ-ում կամ կառավարության մեջ։ Դա արդեն շահերի բախում է, որն ուղղակի չպետք է թույլ տալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2378 դիտում
10:37 04-06-2019
Հայաստանի՝ առաջ քաշած մտրակի և կարկանդակի մարտավարությունը Ադրբեջանին դրել է դժվար կացության առաջ․ «Ժամանակ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»