4642 դիտում
11:39 08-05-2018
Ովքե՞ր են հավակնում տեղ գտնել Փաշինյանի կառավարությունում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն իսկ անուններ են շրջանառվում, թե այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելու դեպքում, ովքեր կարող են տեղ գտնել նրա կառավարությունում:
Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ՀՀ բնապահպանության նախարարի պորտֆելը կարող է վստահել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին:
Մինչդեռ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արարատ Միրզոյանը կշարունակի մնալ խորհրդարանում, որպես «Ելք»-ում Փաշինյանի միակ հավատարիմ հենասյունը:
Ի դեպ, մինչ ՀՀ ՊՆ-ում որոշ շրջանակներ պատրաստվում են ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի վերադարձին, այս անգամ որպես պաշտպանության նախարար, պարզվում է՝ Փաշինյանն այս հարցում լուրջ փակուղու առջև է:
Ինչ վերաբերում է առաջին փոխվարչապետին, թեպետ օրեր առաջ շրջանառվում էր այս պաշտոնում գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը, բայց Փաշինյանը դեռ հույս ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին համոզել տեղափոխվել այդ աթոռին: Թերևս սա կլինի միակ մեղմացուցիչ հանգամանքը, որ այլևս ընդդիմադիր ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք խորհրդարանում քաղաքական մեծամասնություն են կազմում, երբեմն-երբեմն փոխհամաձայնության գան գործադիրի հետ:
Դե իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աթոռին կրկին կվերադառնա Հրաչյա Ռոստոմյանը՝ լինելով դե յուրե «Ծառուկյան» դաշինքի միակ ներկայացուցիչը գործադիրում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2106 դիտում
22:22 18-02-2021
Ովքե՞ր են հավակնում Գյումրու քաղաքապետի պաշտոնին․ ուշագրավ զարգացումներ
1367 դիտում
09:49 01-06-2021
Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Իջևանի քաղաքապետ. «Իրավունք»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»