1367 դիտում
09:49 01-06-2021
Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Իջևանի քաղաքապետ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 100 համարում բացակայում է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի անունը, որը չգիտես թե իր որ արժանիքի համար 2018 թվականին դարձել էր պատգամավոր:
Ուշագրավ է, որ վերջինիս անունը բացակայում է ՔՊ ընտրական ցուցակում, քանզի Նիկոլ Փաշինյանն իր խնամի, ծանոթ, մտերիմ-բարեկամներից և որևէ մեկին չի խնայել՝ նվիրելով, կամ պատգամավորական մանդատ, կամ մարզպետի, քաղաքապետի պաշտոն, կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոն պետական ապարատում:
Պարզվում է՝ Սիփան Փաշինյանը ևս «թաց տեղը պառկող չէ»: Մեր տեղեկություններով՝ վերջինիս համար ճանապարհ են հարթում դեպի Իջևանի քաղաքապետարան: Մեր աղբյուրը նշում է, որ Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Տավուշի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3739 դիտում
09:03 23-06-2021
Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջևանի քաղաքապետ է համարում. «Իրավունք»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
934 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1246 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»