7182 դիտում
15:36 08-05-2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ ղեկավարը[url=http://kremlin.ru/events/president/news/57429] շնորհավորական հեռագիր[/url] Է ուղարկել ՀՀ վարչապետին։
«Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցությանը»,-ընդգծել Է Պուտինը հեռագրում:
ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը նույնպես Ն. Փաշինյանին շնորհավորել է՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, այդ մասին հայտնել Է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
5930 դիտում
12:36 23-06-2018
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը
3620 դիտում
10:26 28-12-2019
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ
Այս բաժնից
820 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին