11700 դիտում
17:52 08-05-2018
Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները՝ Փաշինյանին. «Պահանջում ենք տուրք չտալ ամբոխավարությանը՝ հարցը կարգավորելով իրավական դաշտում»
[b]ՇՊՀ աշխատակիցների ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.[/b]
Մեծարգո՛ պարոն Ն. Փաշինյան, վերջին շրջանում ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները բուհի համար դարձել են իրական չարիք՝ խաթարելով ուսումնական բնականոն գործընթացը, վարկաբեկելով բուհի հեղինակությունը: Մինչդեռ 2016 թվականի հուլիսից բուհում տեղի են ունեցել նախադեպը չունեցող տեխնիկական վերազինումներ և այլ բարեփոխումներ:
Չնայած այդ ամենին՝ ամբողջ համացանցը հեղեղված է անձնական վիրավորանքներով՝ ուղղված պրոֆեսորադասախոսական անձնակազմին, գիտական խորհրդի անդամներին՝ մարդկանց, ովքեր ունեն մեծ վաստակ ու ներդրում գիտության տարբեր բնագավառներում:
Բուհական աշխատանքից ազատված երկու դասախոսներին, ինչպես նաև Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման գծով պրոռեկտորի պաշտոնից ազատված Ա. Ֆարմանյանին (շարունակում է աշխատել որպես Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դոցենտ) առաջարկում ենք իրենց դժգոհությունը վիճարկել դատարանում, ոչ թե ուսանողներին արհեստականորեն ներգրավել անձնական շահերին միտված գործողությունների մեջ:
Միայն երեք անձ իրավունք չունի կարծիքներ և տեսակետներ արտահայտելու ամբողջ հանրույթի անունից՝ շահարկելով և խեղաթյուրելով Համաժողովրդական շարժման գաղափարախոսությունը, փիլիսոփայությունն ու փայլուն հաղթանակը:
Ավելորդ է շրջանցել կամ արհամարհել օրենքով սահմանված կարգը՝ դիմելով ինքնիրավչության, և խաթարել համալսարանի բնականոն աշխատանքը այն պարագայում, երբ վերջին 2 տարիների ընթացքում բուհում ավելի քան 10 ստուգում է իրականացվել:
Պահանջում ենք տուրք չտալ ամբոխավարությանը՝ հարցը կարգավորելով իրավական դաշտում:
[b]Հարգանքներով՝
ՇՊՀ-ի հարյուր վաթսունչորս աշխատակիցներ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
6954 դիտում
09:37 07-04-2018
Երևանի քաղաքապետարանը ծաղիկ է գնում՝ ատկատի հարցը «հավուր պատշաճի» կարգավորելով. «Ժողովուրդ»
7801 դիտում
11:20 16-12-2020
Վանաձորի Պետական Համալսարանի աշխատակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1051 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»