211652_close_icon
views-count8116 դիտում article-date 19:05 10-05-2018

Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում արիության դաս է անցկացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և հանդիպումներ ունեցել ուսանողության ու պրոֆեսորադասախոսական­ անձնակազմի հետ: Ուսանողների հետ հանդիպմանը պետական նախարարը շնորհավորել է նրանց՝ Եռատոնի կապակցությամբ՝ նշելով, որ համալսարանի՝ Շուշիում գործելու հանգամանքը հենց այդ հաղթանակի մեծագույն նվաճումներից մեկն է: Ա. Հարությունյանը վերարժևորել է բերդաքաղաքի ազատագրումը ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտի ապաշրջափակման, Մայր Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատման, այնպես էլ ռազմական հետագա հաղթանակների համատեքստում: Նա նաև որոշ մանրամասներ ու հետաքրքրական պատմություններ է ներկայացրել Շուշիի ազատագրական մարտերից՝ որպես այդ գործողությունների անմիջական մասնակից ազատամարտիկ: Այնուհետև Ա. Հարությունյանն անդրադարձել է ուսանողների ստացած կրթության որակին և բուհի նյութատեխնիկական պայմաններին: Նա, մասնավորապես, կարևորել է ապագա մասնագետների համար գործնական պարապմունքների ավելի հաճախակի կազմակերպումը՝ հորդորելով հանդիպմանը ներկա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին ավելի մեծ ուշադրություն դարձնել պրակտիկ կրթությանը: «Արցախի տնտեսության զարգացման կարևոր երաշխիքներից մեկը պետք է դառնա Շուշիի տեխնոլոգիական համալսարանը: Մենք այդ նպատակով ենք հիմնադրել այս բուհը և մեծ ակնկալիքներ ունենք ձեզանից: Մեզ ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր