2755 դիտում
19:08 06-05-2017
Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է արիության դաս
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Սարգսյանը և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և այլք մինչ միջոցառման սկսվելը ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում ԱրՊՀ-ի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Պաշտպանության նախարար Լ. Մնացականյանն իր ելույթում նախ ասել է, որ միջոցառումը նպատակ է հետապնդում՝ ներկայացնել պաշտպանության բանակում իրականացված գործերը և կատարվելիք ծրագրերը: Նա իր խոսքում մասնավորապես պատմել է պաշպանության բանակի կազմավորման գործընթացի մասին ՝ սկած արցախյան գոյապայքարից մինչև այսօր: Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին և առաջնագծի այսօրվա իրավիճակին՝ նախարարը նշել է, որ այդ օրերին թշնամին գործել է նախադեպը չունեցող ինտենսիվությամբ՝ օգտագործելով իր ձեռքի տակ ունեցող բոլոր հնարավորությունները. «Հակառակորդը այդ օրերին կիրառել է մոտ 70- 80 հազար արկ, որը կազմում է արցախյան ազատամարտի ընթացքում նրանց կողմից կիրառած արկերի մեկ քառորդը: Այժմ մենք կարողանում ենք հակառակորդի ամեն մի քայլին տալ է համարժեք պատասխան. այսօր առաջնագծում թելադրող կողմը միայն մեր պաշտպանության բանակի զինծառայողն է»:
ՊԲ հրամանատարը խոսել է վերջին ժամանակահատվածում բանակում կատարված մասշտաբի ինժեներատեխնիկական աշխատանքների մասին և ընդգծել, որ իրենք շարունակում են ավելի համալրել բանակը՝ ապահովելով ժամանակակից զինտեխնիկայով և բանակին անհրաժեշտ այլ պարագաներով. «Մինչ տարվա վերջ կունենանք արդի տեխնոլոգիաներով հագեցված նոր միջոցներ, և մենք ընդհանուր համակարգված մոտեցմամբ, կամրապնդենք մեր բանակի հզորությունը՝ դրանով մեր հակառակորդին պարտադրելով համաձայնել այն պայմաններին, որոնք կառաջարկենք մենք»,- մասնավորապես ասել է Լ. Մնացականյանը և հավելել, որ այսօր բանակը համագործակցում է բուհական հաստատությունների հետ և փորձում տարբեր ոլորտներում բանակի համար պատրաստել լավ մասնագետներ: Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն էլ իր ելույթում ասել է, որ բանակի հետ կրթական հաստատությունների կապը դրված է բավականին ամուր հիմքերի վրա և, որ արդեն քննարկման փուլում է բարձրագույն ուսումնական հաստատություններում ռազմական ամբիոնների ստեղծման հարցը:
Նմանատիպ նյութեր
1302 դիտում
11:20 08-05-2015
ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը եռատոնին նվիրված արիության դաս է վարել Արցախի մայր ԲՈՒՀ-ում
977 դիտում
14:52 27-09-2016
Արիության դաս՝ ոստիկանության վետերանների նախաձեռնությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
586 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1027 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին