3769 դիտում
09:49 11-05-2018
Տեսախցիկներ և կոդավորվող փականներ. բազմաբնակարան շենքերին նորություն է սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017 թվականի հոկտեմբերին ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով բազմաբնակարանային շենքերի գողությունների մտահոգիչ ցուցանիշներին, առաջարկել էր Երևանի քաղաքապետին և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին` քննարկել և գործուն քայլեր ձեռնարկել Երևանի ու ՀՀ մարզերի տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերը տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ: Եվ ահա ամիսներ առաջ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականը կարծես թե աչքաթող չի արվել:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ այս օրերին Երևանում շենքերի մուտքերի դռները հատուկ գաղտնաբառով փականներ են տեղադրվում և քաղաքացիներին հայտնում են, որ այս քայլին գնում են` քաղաքացիների անվտանգությունը քիչ թե շատ ապահովելու համար:
Նման գործընթաց սկսվել է քաղաքի տարբեր վարչական շրջաններում: Միայն թե դեռ հստակ պարզ չէ՝ քաղաքապետարանը, թաղապետարաններն ու համատիրությունները այս աշխատանքներն իրականացնելիս որքա՞ն ատկատ են անում, իսկ որ նրանք անում են, փաստ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
12:08 30-05-2014
Ինչ ճակատագիր է սպասում մարզերում անավարտ շենքերին. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»