211652_close_icon
views-count3506 դիտում article-date 10:42 11-05-2018

Դատարանը պետք է վերանայի «Սասնա ծռերի» գործերը. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««ՀՀԿ-ական իշխանություններից դժգոհ էինք նաև այն պատճառով, որ արդարադատություն չի իրականացնում», - «Առավոտի» հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալներին և հատկապես «Սասնա ծռերին» անհապաղ ազատ արձակելու պահանջներին։ «Անձնապես շատ լավ վերաբերվելով «Սասնա ծռերի» բոլոր անդամներին և հասկանալով, որ նրանք այդ քայլին գնացին այլընտրանքի բացակայության պատճառով, այդուհանդերձ՝ պետք է արձանագրել, որ նրանց գործողությունների արդյունքում երկու ոստիկան զոհվեց։ Դատարանը պետք է վերանայի «Սասնա ծռերի» գործերը, և եթե արդարացման հիմքեր կան, ապա միայն այդ դեպքում նրանց ազատ արձակել», - ասաց մեր զրուցակիցը՝ պնդելով, որ «Սասնա ծռերի» գործը չի կարելի նույնականցնել բացառապես քաղաքական հայացքների համար դատապարտվածների գործերի հետ»։ [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր